TRIPP նախագծի իրագործումը շրջադարձային նշանակություն է ունենալու ոչ միայն ՀՀ-ի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Փաշինյան

TRIPP նախագծի իրագործումը շրջադարձային նշանակություն է ունենալու ոչ միայն ՀՀ-ի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Թույլ տվեք այսօր առավել ևս արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության՝ պատերազմի կամ հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դառնալու գործընթացը տեղի է ունենում շատ տեսանելի տեմպերով: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պիտի ուրախությամբ արձանագրեմ՝ ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի ունեցած խաղաղության գործարքը, ինչը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դարձնում է առավել քան արդիական, և, իհարկե, TRIPP նախագծի շրջանակներում ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագծի կարևորագույն նրբություններից մեկն այն է, որ բացվում են ոչ միայն հաղորդակցության ուղիները՝ արևելքից դեպի արևմուտք, այլև հյուսիսից դեպի հարավ կամ հակառակ ուղղությամբ:

Պիտի արձանագրեմ, որ այս գործընթացը, TRIPP նախագիծը միանաշանակ և աներկբա բացելու է նաև Պարսից ծով-Սև ծով հաղորդակցության ուղիները՝ ներառյալ Միջերկրական ծովի և Կասպից ծովի մեջ հաղորդակցության ուղիները, որոնք ակնհայտորեն ՀՀ-ն դարձնում են, դարձնելու են խաղաղության և տնտեսության խաչմերուկ: Այս առումով ուզում եմ ասել, որ նաև 2025 թվականին մեր կայացրած որոշումներն արդեն գործնական արդյունք են տալիս ՀՀ-ում»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ