2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան

«2025-ի արդյունքներով ՀՀ-ից արտագաղթը դադարել է, և սկսել ներգաղթը:

2025-ը սովորական վիճակում գտնվող առաջին տարին է, երբ մենք ՀՀ քաղաքացիների արտագաղթի դադար ունենք և ունենք ներգաղթ, որովհետև 2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին»:

Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, սա նույնպես շատ էական է դարձնում 2025 թվականը ՀՀ-ի կյանքում, և միանշանակ ու աներկբա պատմական տարի է, հենց թեկուզ պետք է արձանագրեմ՝ 2025-ը պատմական տարի է»,- ավելացրել է վարչապետը:

Նրա խոսքով՝ 2025-ին կայացվել են որոշումներ, որոնք հետագայում կանխորոշելու են ՀՀ զարգացման հետագա ընթացքը:

«Առաջին հերթին դա կապված է խաղաղության հաստատման ու հարակից պրոցեսների հետ»,- ընդգծել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ