Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

«Խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է»:

Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ նրանց նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր և ՀՀ լեգիտիմ իրավունքն է այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության իրավունքից:

«Այդ պարտավորությունը ստանձնել և վերաստանձնել ենք: ՀՀ քաղաքացիները հարցնում են՝ ինչու մինչ օրս այդ խնդիրները լուծված չէին, մենք էլ հստակ և ուղիղ բացատրել ենք:

ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը առավել կենտրոնացած է եղել խաղաղության օրակարգի ձևավորմանը, մեր մեծագույն ջանքերն ուղղված են եղել այդ աշխատանքին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ