Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

«Մենք մեր ստացած քվեների տերերն են: Մենք ստացել ենք խորհրդարանական մեծամասնություն»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Մենք ստացել ենք 720 հազարից ավելի քվե, մենք ստացել ենք ավելի շատ քվե բացարձակ թվով, քան 2021 թվականին: Տոկոսայինով մենք ստացել ենք այնքան քվե, որը բավարար է միանձնյա կառավորություն կազմելու համար: Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանում արդեն երրորդ անգամ անընդմեջ ազատ և արդար ընտրությունների արդյունքով, բայց ես ուզում եմ նաև ասել մեր ժողովրդին, որոնք իրավացիորեն վրդովված են, որ երեք ընդդիմադիր կուսակցություններ ընտրակաշառք են բաժանել, ուզում եմ ասել, որ ընտրակաշառք բաժանողները բոլորը պետք է ձերբակալվեն:

Կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին գնալ մինչև վերև, որովհետև բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև:

Ինձ համար և ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է, որ ուղղակի մի տասովշիկ չէր կարող զարթնել և որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին: Ո՛չ, ակնհայտ է, որ այդ տասովշիկին այդ գումարները տվել են, և ակնհայտ է, որ տալիս հրահանգել են, ասել են՝ էս քեզ փող, կգնաս և կմուծես, որպեսզի ընտրեն մեզ:

Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում երեք կուսակցությունները՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստանը»: Ինձ համար ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել և ուղղորդել այդ ընտրակաշառքները, և ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեման»,- նշել է Ռուբինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ