Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այսօր՝ ժամը 16:00-ին, այցելելու է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող հ. 105 մանկապարտեզ։

«Այն վերաբացում ենք իմ կողմից նախաձեռնված հիմնանորոգումից հետո։ Այս մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում, և 4-խմբանի մանկապարտեզը դարձել է 8-խմբանի», — ասել է քաղաքապետը և հավելել, որ ժամը 17:00-ին այցելելու է Մինսկի 28 և 29 շենքերի բակ։

«Խոստացել էի տեղի բնակիչներին քարոզարշավի ժամանակ, և առաջին հերթին շնորհավորում եմ մանկապարտեզի վերաբացման համար», — ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ