![]()
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը նոնսենս է համարում այն, երբ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ընտրությունները կեղծվել են:
«Տարիներ շարունակ նրա իշխանությունն է եղել այդ գործընթացի գլխավոր հովանավորը, նրանից հետո Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը»,- նկատում է նա:
Ըստ քաղաքագետի՝ արմատական ընդդիմության առաջնորդները ինքնուրույն գործիչներ չեն. «Փողոց դուրս գալը կախված է Պուտին-Փաշինյան հանդիպումից»:
Փորձագետի նկատառմամբ՝ Պուտինը հույս ունի, որ Փաշինյանը կմեղմի իր դիրքորոշումը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի մասով:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր առաջնորդների ՀՀ-ից ելքը արգելելուն, Լիլիթ Դալլաքյանը նկատում է. «Քոչարյանն ուզում էր իր դերը մեծացնել, թե ես գնացի, Պուտինի հետ խոսեցի»:
Զրուցակիցը չի բացառում, որ Ռուսաստանը խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել Հայաստան, սակայն հույսերը չի արդարացրել. «Նա իր կամքով միլիարդատեր չի դարձել ու եկել Հայաստան: Գուցե Կարապետյանը վախենում է, որ իրեն կզոհաբերեն: Ամեն ինչ նոր է սկսվում»:
Քաղաքագետը նաև այն համոզմանն է, որ եթե Սերժ Սարգսյանը մասնակցեր ընտրություններին, ավելի քիչ ձայն կհավաքեր, քան Գագիկ Ծառուկյանը:
Լիլիթ Դալլաքյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում վերլուծել է նաև միջազգային զարգացումները, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()