![]()
«Ժողովրդին խոսք ենք տվել՝ չենք թողնելու երկիրը լքեն, երազելու են դրա մասին, մեր խոստումը պահում ենք»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների Հայաստանից ելքը արգելելուն:
«Ուզում են թռնել երկրից, մարդկանց ուղարկում են ԿԸՀ, բայց իրենք չեն գալիս, երկրից գնալ են պլանավորում: Քոչարյանը ուժեղ տղա էր ձևանում, Ծառուկյանը՝ առյուծ ճղում, մյուսները՝ ուժեղ խոստումներ տալիս, իսկ էսօր մկան ծակը թումանով են առնում»,- ասում է նա:
Ղազարյանը կարծում է, որ ընդդիմության շուրջ ժողովրդական լայն համախմբում չկա, դրա համար էլ փողոցային պայքար չեն սկսում. «Կողքներին մարդ չկա կանգնող, փողոց դուրս գան, ինչ անեն, թույլ չենք տա մարդկանց ապրանքի տեղ դնեն ու գնեն: Կաշառք բաժանողները ընտրությունները կեղծելուց են խոսում: Գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել»:
Իշխող ուժի անդամի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ը ռեմբրենդինգ արած «Պատիվ ունեմ»-ն է:
Ինչ վերաբերում է ՌԴ-ից մինչ օրս շնորհավորանք չհնչելուն, պատգամավորը կարծիք է հայտնում, որ այդ շնորհավորանքը կհնչի, քանի որ ընտրությունները լեգիտիմ են:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()