![]()
Հունիսի 15-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, մեծ թվով քաղաքացիներ փրկարարներ պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է և կա ականատես, ով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։ Իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում, պարզում են նաև թե մոտակա տներից կորած երեխա կա, թե ոչ։
![]()