![]()
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կարկառուն դաշնակցական Գեղամ Մանուկյանը ստահոդ և մանիպուլյատիվ հայտարարություն է արել՝ թիրախավորելով «Հայկական ժամանակ»-ին:
Նա Ազգային անվտանգության ծառայություն հարցում է ուղարկել՝ դրանում անտեղյակ (կամ միտումնավոր) կեղծ պնդում անելով, թե «Հայկական ժամանակ»-ը տեսանյութ է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, որում նա փորձում է «Զվարթնոց» օդանավակայանից հատել Հայաստանի Հանրապետության տարածքը:
Երկար տարիներ մամուլում աշխատած Գեղամ Մանուկյանը ճիշտ կանի՝ իրեն մի փոքր նեղություն տա և ստուգի, թե ով ինչ լուրի կամ տեսանյութի հեղինակ է, ապա նոր դիմի որևէ պետական կառույցի, որպեսզի ծիծաղելի իրավիճակում չհայտնվի (եթե, իհարկե, նրան հաճելի չէ այդ կարգավիճակը):
Գեղամ Մանուկյանը մոլորեցնում է հանրությանը. Քոչարյանին առնչվող տեսանյութի սկզբնաղբյուրը «Հայկական ժամանակ»-ը չէ: «Հայկական ժամանակ»-ը այդ տեսանյութը հրապարակել է՝ հղում անելով սոցիալական ցանցերին, ինչպես արել են բազմաթիվ լրատվամիջոցներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձել էր դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից, իրավապահները, սակայն, նրան թույլ չէին տվել անել դա:
Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրատվամիջոցներին հայտնել էր, թե հայրը պատրաստվում էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն «անձնական նպատակներով»:
Սոցիալական ցանցերում հրապարակվել էին լուսանկարներ և տեսանյութ, թե ինչպես է Քոչարյանը փորձում հատել ՀՀ տարածքը:
Օրեր առաջ էլ իրավապահները թույլ չէին տվել, որ Հայաստանի սահմանը հատեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ թույլ չի տալու, որ «եռագլուխ» կուսակցության առաջնորդները փախչեն Հայաստանից: Ըստ վարչապետի՝ նրանք երկար տարիներ պետք է անցկացնեն Հայաստանի բանտերում:
![]()