Քանի՞ աշակերտ կլինի յուրաքանչյուր դասարանում. 2027 թ.-ի սեպտեմբերի 1-ից դպրոցներում կներդրվի դասարանների կազմավորման նոր կարգը

ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի N 821-Ն որոշմամբ 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություն և լրացումներ՝ ներառյալ դասարանների կազմի նվազեցումը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net (https://iravaban.net/)-ը, որոշմամբ սահմանվում է, որ դասարաններում սովորողների առավելագույն թիվը կնվազի, իսկ կարգը կներդրվի փուլային եղանակով։

Քանի՞ սովորող կլինի մեկ դասարանում

Որոշումը լրացվել է նոր՝ 1.1-ին կետով, ըստ որի՝ դասարանների կազմավորման փոփոխությունը ներդրվում է 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ առաջին դասարաններում, յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 26, իսկ անհնարինության դեպքում՝ մինչև 30 սովորող։

Փոփոխությունն իրականացվելու է փուլային եղանակով՝ յուրաքանչյուր հաջորդ ուսումնական տարում նվազեցված կազմով ձևավորված դասարանների՝ հաջորդ դասարան փոխադրմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ