![]()
Ինչպես հայտնել ենք՝ ԿԸՀ-ն արտահերթ նիստ էր հրավիրել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփման հարցով:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նիստի վերջում հայտարարել է, թե ինչպես են բաշխվում պատգամավորական մանդատները քաղաքական ուժերի միջև:
Խորհրդարան ձևավորող 3 քաղաքական ուժերի մանդատներն ունեն հետևյալ պատկերը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ,
«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ,
«Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։
![]()