Իշխանությունը զավթելու հերթական փորձը ձախողվեց. Ալխաս Ղազարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը գրել է.

«Իշխանությունը զավթելու հերթական փորձը ձախողվեց։

Այս քաղաքական կրկեսի ներկայացուցիչների կողմից ՀՀ-ում իշխանությունը զավթվել է 1998 թվականին՝ «ԺԷԿ-ի թղթով», 1999 թվականին՝ հոկտեմբերի 27-ով, 2008 թվականին՝ մարտի 1-ով, իսկ 2017 թվականին՝ 2015թ.-ի Սահմանադրության փոփոխությամբ։

Սակայն 2018 թվականին ժողովուրդը մերժեց նրանց։ Բայց նրանք չհանգստացան և վերջին ութ տարիների ընթացքում նույնիսկ տարբեր կալիբրի բոլշևիկ «տերտերների» օգտագործեցին՝ իշխանությունը զավթելու նպատակով։

Նրանց վերջին հույսը հունիսի 7-ի ընտրություններն էին և իրենց բաժանած ընտրակաշառքները։ Սակայն զանգվածաբար բաժանված ընտրակաշառքներն էլ չօգնեցին։

Փողով մանդատ ստացածները լավ կանեն ԱԺ չգան, որովհետև ԱԺ-ում չեն կարողանալու «մարսել» ՀՀ իշխանությունը փողով զավթելու իրենց արկածախնդրությունը։

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ ԱԺ-ում անելիք չունի։»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ