![]()
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ օրակարգում 1 հարցով՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփում:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ վավերացվելու է ընտրության արդյունքների մասին արձանագրությունը, որը ներառում է ընտրողների թիվը, ընտրության մասնակիցների թիվը, դրոշմանիշների, ՏԸՀ-ներին հատկացված կտրոնների, տպված կտրոնների, քվեարկության կտրոնների, չօգտագործված կտրոնների, դրոշմանիշների, անվավեր քվեաթերթիկների, կուսակցությունների և դաշինքների թվերը:
Հունիսի 7-ի ընտրություններում ընտրողների ընդհահնուր թիվն է՝ 2 մլն 506 հազար 826, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 476 հազար 769 մարդ կամ քվեարկողների ընդհանուր թվի 58.9 տոկոսը։
Ներկայացնում ենք ըստ Հովակիմյանի հրապարակած թվերի ամենից շատ ձայն ստացած ուժերի քվեները:
Ըստ այդմ՝
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 6 քվե կամ՝ 23,271% ձայն,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 58 հազար 287 քվե կամ 3,989% ձայն,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 726 հազար 819 քվե կամ 49,7456% ձայն,
«Հայաստան» դաշինք՝ 144 հազար 983 քվե կամ 9,9231% ձայն:
![]()