![]()
Մոսկվայում ուժեղ և հորդառատ անձրևներ են տեղացել։
Մի քանի օր տևած 30 աստիճան շոգից հետո Ռուսաստանի մայրաքաղաքն ու հարակից շրջանները հանկարծակի հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով:

Մոսկվայի կենտրոնում գտնվող Կուտուզովսկի Պրոսպեկտը ամբողջությամբ հեղեղվել է:
Բազմաթիվ մեքենաներ հայտնվել են ջրի մեծ շերտի տակ, ինչպես նաև մի քանի առևտրի կենտրոններ են հեղեղվել: Քաղաքի մի քանի շրջաններում երթևեկության լուրջ խափանումներ են տեղի ունեցել։

Հորդառատ անձրևների և ամպրոպների պատճառով Մոսկվայի և Մոսկվայի մարզի համար հայտարարվել է նարնջագույն եղանակային վտանգի տագնապ։
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով գործի է դրվել 300 արտակարգ իրավիճակների խումբ և 290 միավոր տեխնիկա։

Մոսկվայի քաղաքային ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի և աշխատում են հեղեղի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

![]()