Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը հաղթանակ է գրանցել ազատ ոճի ըմբշամարտի «Real American Freestyle» (RAF) 10-րդ մրցաշարում, որն անցկացվել է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։

Հայ մարտիկի մրցակիցը UFC-ի նախկին մարզիկ ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնն էր։ Սպասված գոտեմարտն ավարտվել է երկրորդ մրցափուլում. Արման Ծառուկյանն իր վստահ գործողությունների շնորհիվ ժամանակից շուտ հաղթանակ է կորզել հեղինակավոր մրցակցի նկատմամբ:

Հատկանշական է, որ սա Արման Ծառուկյանի արդեն 7-րդ ելույթն էր ըմբշամարտի RAF լիգայում, և նա այստեղ բավականին հարուստ փորձ ունի։ Թոնի Ֆերգյուսոնի համար այս մենամարտը նորամուտային էր տվյալ պրոմոուշենում։

Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին՝ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով պարտության մատնելով նորզելանդացի Դեն Հուկերին։

Ֆերգյուսոնն, իր հերթին, օկտագոն դուրս չէր եկել 2024 թվականի օգոստոսից ի վեր, երբ առաջին ռաունդում ժամանակից շուտ պարտվել էր ամերիկացի Մայքլ Կյեզային։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ