Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Ինչպես հայտնել ենք, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ցանկացել է հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, սակայն սահմանապահները նրան դա թույլ չեն տվել:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով տեղի ունեցածին՝ գրել է․

«Նարեկ Կարապետյան, ախր ինչո՞ւ էիր գնում հասնում Վերին Լարս՝ հայկական բեռնատարների հերթերի խնդրի համար (դե էն խնդիրները էլի, որոնք «անսպասելիորեն» ծագեցին, ու որոնցով ահագին ոգևորվել էիք):

Դրա փոխարեն՝ «կառավարության նիստ» հրավիրեիք արտահերթ ռեժիմով ու հարցին ուժեղ լուծում տայիք:

Կամ՝ ձեր առաջնորդը, որին ձեր համակիրները մինչև ընտրությունները վարչապետ էիք նշանակել, «պարոն վարչապետով»-ով էին դիմում, մի երկու զանգով արագի մեջ վարչապետավարի կարգավորեր խնդիրները:

Թե՞ ամեն դեպքում, վարչապետ չի, առավելևս՝ ուժեղ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ