Հնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք

Մարդատար արագընթաց գնացքի չորս վագոն հրդեհվել են Հնդկաստանում՝ ընթացքի ժամանակ։

Այս մասին հայտնում է Times Now հեռուստաալիքը։

«Կարմաբհումի էքսպրես» գնացքը ընթանում էր Ամրիտսար-Նյու Ջալպայգուրի երթուղով։ Հանկարծակի բռնկված հրդեհը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում։ Մարդիկ ստիպված են եղել էվակուացվել ընթացքից՝ կրակով և թանձր ծխով պատված վագոններից։

«Անվտանգության համակարգի ժամանակին գործարկման շնորհիվ գնացքը կանգ է առել, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում հրդեհի մարման ուղղությամբ։ Պատահարի վայր են ժամանել բոլոր պատասխանատու պաշտոնատար անձինք», — հայտարարել է Հյուսիսային երկաթուղու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հիմանշու Շեքհար Ուպադհյայը։

Նրա խոսքով՝ այս պահին միջադեպի հետևանքով տուժածների, զոհերի կամ այլ վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ