ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը կարծում է, որ ընդդիմությունը Մոսկվայից հրահանգ է ստացել, թե ինչ պետք է անի:

«ՌԴ-ն պատրաստ չէ կրել պարտությունը, ռևանշային միջոցներ են ձեռնարկում, որ պարզերես դուրս գան, բայց չի հաջողվի ստվեր գցել ընտրությունների վրա, արդեն աշխարհն է շնորհավորել»,- ասում է նա:

Առաքելյանի խոսքով՝ Ռուսաստանի համար սա հերթական պարտությունն է, որի հետ չի կարողանում համակերպվել. «Միլիարդավոր դոլարներ են ծախսել, նպատակին չեն հասել»:

Զրուցակցի նկատառմամբ՝ Ռուսաստանը մտածում էր՝ լոլիկն ու ծիրանը հերիք են, որ Հայաստանն այլ կողմ չնայի, սակայն հասկացանք՝ ռուսը մեզ վաճառում է:

Միաժամանակ նա նկատում է. «Գլխավոր մահակը, որով ՌԴ-ն մանիպուլյացնում էր ՀՀ-ին, Արցախն էր, բայց դա էլ վաճառեցին»:

Բագրատ Առաքելյանը շեշտում է՝ մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ Ռուսաստանը իր կամքով չի հրաժարվի ՀՀ-ից. «Պետք է ստիպենք, որ ձեռքերը քաշի»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ