Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթնակ տանելու առթիվ, սակայն Ռուսաստանի երկարամյա ղեկավարը դեռ լռություն է պահպանում՝ փորձելով Հայաստանի Հանրապետության վրա վաճառել «փուչիկ», այլ կերպ ասած՝ վաճառել իր շնորհավորանքը՝ տնտեսական տարբեր հարցեր լուծելով:

Քաղաքագետի կարծիքով՝ Կրեմլի համար շոկ չէ ՔՊ-ի հաղթանակը. «Առևտուրն են շարունակում, մեր վախերն են փորձում վաճառել մեզ»:

Ըստ Ստեփանյանի՝ եթե Հայաստանի իշխանությունը չընկրկի վերջնագրերի ու շանտաժների առաջ, ռուսները կհասկանան՝ կրակում են սեփական ոտքին:

Վերջինս անբարոյականություն է համարում այն, որ Հայաստանում երկար տարիներ չապրած ՀՀ քաղաքացիները միայն ընտրություններին են գալիս, պարտադրանքով ընտրում այս կամ այն ուժին և թողնում ու հեռանում. «Վզներիս փաթաթում են մի բան, որին արժանի չենք, դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է, պետք է օրենսդրական քայլեր արվեն, և մասամբ սահմանափակվեն նման տեսակի երևույթները»:

Նա հիմարություն է համարում ռուսական ուղղությունը աջակցող ուժերի այն պնդումները, թե 300 հազար ադրբեջանցի է գալու Հայաստան. «Վերադարձ չի լինելու, մեխի գլո՞ւխ ենք, որ ադրբեջանցիները պետք է գան այստեղ ապրեն»:

Քաղաքագետն այն համոզմանն է, որ ընդդիմադիր ուժերը «սուսուփուս, խելոք մանդատները վերցնելու են և գնան ԱԺ, քանի որ իրենց նպատակը հենց ընդդիմություն լինելն է»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ