![]()
Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։ Մասնավորապես, այս տեղամասի հանձնաժողովի նախագահը 20։00–ից հետո թույլատրել է ընտրողների մուտքը տեղամաս։
Նյութերն ուղարկվել են դատախազություն։
![]()
![]()