Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան

Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամրջի փլուզումից անմիջապես հետո ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի անձնակազմը մեկնել է դեպքի վայր: Տեղում է նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

«Այս պահին տեղում աշխատանքներ են տարվում փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ:

Տեղեկացնում ենք նաև, որ կարճ ժամանակում կմեկնարկեն ճանապարհի նշված հատվածի նորոգման աշխատանքները:

Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։ Փլուզման հետևանքով տուժածներ չկան»,- ասվում է ՏԿԵ հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ