![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, համաձայն որի պետք է ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեն։
«Ձևիստներին առաջարկում եմ անհապաղ 6-րդ պալատի նիստ հրավիրել ու ինքնահռչակ վարչապետի որոշումով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները։ Վստահ եմ, Նապոլեոնն ու Մակեդոնացին էլ կողմ կքվեարկեն։
Իրականում հերթական կրկեսային ներկայացումով փորձում են յուրայիններին հավատացնել, թե իբրև պայքարում են։ Թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն ընտրությունների արդյունքները, վերանայեն ՔՊ-ի ձայները, եթե չէ՝ կդիմենք Սահմանադրական դատարան:
քաղաքական անմեղսունակներ»,- գրել է Չախոյանը։
![]()