![]()
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի» ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանը կարծում է, որ Մոսկվան նոկաուտի մեջ է և պլան Բ չունի, թայմ-աութ են վերցրել, իսկ նրա պրոքսիները ժամանակ են ձգում, մինչև հասկանան՝ ինչ են հանձնարարում անել:
«ՌԴ-ն մտածում է՝ ինչպես փրկի դեմքը, շոկահարված են, ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու: Ինչ վերաբերում է պրոքսիներին, ինչպես կհրահանգի Մոսկվան, այդպես էլ կվարվեն, մանդատ վերցնել-չվերցնելը իրենց որոշելիքը չէ»,- ասում է նա:
Հոխիկյանի նկատառմամբ՝ Ռուսաստանը հասկանում է, որ կտրուկ քայլերի դեպքում կկորցնի Հայաստանը: Նա կարծում է, որ Մոսկվայից շնորհավորանք կհնչի:
Միաժամանակ փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ չնայած 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալու կեղծ լուրերին՝ քաղաքացիները գնացին և ընտրեցին ՔՊ-ին, քանի որ մարդիկ չեն ուզում լարված ապրել, հոգնել են:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()