![]()
Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների և վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին հնարավորություն է տրվում կրկին դիմել պայմանագրային ծառայության անցնելու համար։
Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են:
![]()