![]()
Սամանազատման ընթացքի հետ կապված ամբողջ իրավական պրոցեսը ամփոփված է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խաղաղության ինստիտուցիոնալացման տարբերակներից մեկը՝՝ TRIP ճանապարհի իրագործումն է։ «Ես հստակ գիտեմ 3 բան, որը լինելու է ՝ երկաթուղի, ավտոճանապարհ և էլեկտրահաղորդման ենթագծեր։ Այս 3- ը վստահ եմ, որ լինելու է 100 տոկոսով, իսկ նավթամուղի և գազամուղի վերաբերյալ այդքան վստահ չեմ, քանի, որ ռեսուրսների կենտրոնացման և խողովակներ մղելու թեմաներ կա, որով պետք է, որ մեր գործընկերները ավելի շատ զբաղվեն: Այս 3-ի իրագործումը արդեն խաղաղություն է, պատկերացրեք մենք Ադրբեջանով ենք գնում-գալիս, գնացքները անցնում են և այլն, դա խաղաղություն է»,-ասաց նա և նշեց, որ շարունակելու են աշխատանքը խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման ուղղությամբ։
«Մենք չենք մոռացել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները, չենք մոռացել անհետ կորած մեր եղբայրների հետ կապված խնդիրները: Մենք պատկերացնում ենք, որ այս ամենը պետք է լուծվի համագործակցությամբ, քանի որ Ադրբեջանն էլ ունի անհետ կորածների խնդիրներ: Սահմանազատումներ պետք է տեղի ունենան, էլ չեմ ասում՝ երկկողմ առևտուրը, որը զարգանում է, ինչը նույնպես խաղաղության շատ կարևոր հենասյուն է»,-ասաց նա:
![]()