![]()
«Գագիկ Ծառուկյանին, որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք էդ գործարքին կգար»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է՝ իրեն հավաքագրել են, ինքը տեղյակ էլ չի։
Ո՞վ է Ծառուկյանին գործարք առաջարկել, Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ իրեն գործարք առաջարկեմ»,- նշել է նա։
![]()