Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի. Նիկոլ Փաշինյան

«Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի: Էլ չեմ ասում, որ TRIPP նախագծի իրագործման շրջանակներում հնարավորություններն էականորեն կավելանան»:

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնել է, որ այս ընթացքում Հայաստանը տրանսպորտային նոր հնարավորություններ է ունեցել, Ախլքալաք-Կարս երկաթուղու երկու գիծ էլ աշխատում է։

«Այս թեմայով Վրաստանի վարչապետի հետ խոսակցություն եմ ունեցել, հավաստիացրել է, որ երկու ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա, նաև խոսել եմ Թուրքիայի նախագահի հետ, հաստատել է, որ այդ ուղղությունները բաց են»,- հավելել է Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ