![]()
Ընտրություններից հետո մեկնարկել է Կառավարության առաջին նիստը։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է գործադիրի անդամներին ընտրությունների առիթով ու մինչ օրակարգին անցնելը խոսել է հիմնական անելիքների մասին:
«Մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու առաքելության շարունակությունն է ու պետության վերելքը, այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու, քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու միջոց է, ու պետք է գործենք այդ տրամաբանությամբ»,- նշել է նա:
Փաշինյանի խոսքով՝ այս ընթացքում կփորձեն ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ Կառավարության ու ապագա Կառավարության անդամների հետ, որ անելիքները, ռազմավարությունները պլանավորեն։
«Պետք է հասկանանք՝ ինչն է, որ պետք է առավել ակտիվացնեք, ինչից է, որ պետք է հրաժարվենք, ու որտեղ է, որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում, ու պետք է այդտեղ ավելի մեծ ջանքեր գործադրենք»,- ընդգծել է վարչապետը:
Փաշինյանն ասել է, որ նոր փուլ է գալիս։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()