![]()
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի: Այդ մասին հայտնել է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ նա ընդունելություն կանցկացնի Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Մայիսի վերջին Կոպիրկինը կանչվել էր Մոսկվա՝ խորհրդակցությունների՝ կապված Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի գործողությունների վերաբերյալ:
![]()