ԱՄՆ դեսպանությունը Միացյալ Նահնագների քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Իրաքը

Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը Իրաքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել առավելագույն զգոնություն պահպանել և լքել երկիրը՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում վերջին իրադարձությունների ֆոնին առանց նախնական ծանուցման կարող են առաջանալ ճանապարհորդության ընդհատումներ կամ օդային տարածքի հանկարծակի փակումներ:

Դեսպանատանը հայտարարել են, որ Իրաքում ամերիկյան առաքելությունը շարունակում է աշխատանքը՝ չնայած աշխատակիցների մի մասի տարհանման համար նախատեսված միջոցառումներին:

ԱՄՆ քաղաքացիներին հիշեցրել են, որ Իրաքի նկատմամբ նախկինի պես գործում է վտանգի առավելագույն՝ 4-րդ մակարդակի՝ չճանապարհորդելու հանձնարարականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ