Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի ԴԱՀԿ ծառայության շարժական գրասենյակը

Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-13։40 Կապան համայնքի Ծավ գյուղի կենտրոնում, ժամը 14։00-14։40 Սրաշեն գյուղի կենտրոնում, ժամը 15։00-15։40 Շիկահող գյուղի կենտրոնում և ժամը 16:00-17:00 Ճակատեն գյուղի կենտրոնում կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։

Այս մասին տեղեկացրել է Կապանի համայնքապետարանը։

«Հարկադիր կատարման ոլորտում Ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ Ձեր հարցերի պատասխանները»,- ասվում է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ