ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար հունիսի 21-26-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամները:

Մասնավորապես՝ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Ռուստամյանը, Հռիփսիմե Գրիգորյանը և Հայկ մամիջանյանը։

Կարգադրությունը հունիսի 10-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ