Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝
Հունիսի 11-12-ին և 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Հունիսի 11-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 11-ին և 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ