Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով:

Դոնալդ Թրամփը, մասնավորապես, նշել է.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով։ Ես շատ հպարտ եմ նրան վերընտրվելու գործում աջակցելու համար, և կասկած չունեմ, որ նրա հետ՝ որպես գեղեցիկ Հայաստանի առաջնորդի, այն կհասնի մեծության և հաջողության նոր մակարդակների, որը կգերազանցի բոլորի ամենահավակնոտ սպասումները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ