Մեկ ա՝ հեսա բոմժ ա դառնում. Տասովշիկները հրաժարվում են հետ տալ գրպանած ընտրակաշառքի փողը

Մեր տեղեկություններով՝ այս օրերին դաժան զրույցներ են ընթանում ընտրություններին Կալուգացու ղեկավարած ուժի համար կաշառք բաժանած «տասովշիկների» և դրանց տասնապետների միջև։ Տասնապետները պահանջում են վերադարձնել գրապանած ընտրակաշառքը, քանի որ «տասովշիկների» ներկայացրած ցուցակներում եղած քաղաքացիները բազմակի անգամ ավելի էին Կալուգացու ստացած ձայներից, ու դրանց բոլորի համար առնվազն անձը 150 հազար դրամ կաշառքի գումար է տրվել։

Տասովշիկները, սակայն, հրաժարվում են՝ առանձնապես չվախենալով Կալուգացու հաշվեհարդարից, նրանցից ոմանք անգամ ծաղրել են՝ պնդելով, թե Կալուգացին մեկ է՝ շուտով բոմժ է դառնալու, և իրենք առանձնապես վախ չունեն, իսկ եթե տասնապետները շատ պնդեն՝ իրենք կարող է սկսեն համագործակցել իրավապահների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ