![]()
Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ Ռուսաստանը մտադրված էր Հայաստանում իշխանափոխության հասնել, սակայն տապալվեց ռուսական ծրագիրը, քանի որ բնակչության մեծամասնությունը սատարում է խաղաղության օրակարգը, տեսնում է, որ կյանքն ավելի լավ է դարձել, երկիրը գնում է զարգացման ճանապարհով:
Վարդանյանի նկատառմամբ՝ Ռուսաստանի իշխանությունը չի տեսնում իրականությունը, քանի որ Պուտինին սիրաշահելով են զեկուցում․ ասել են, թե Փաշինյանի վարկանիշը գահավիժել է, մեծ դժգոհություններ կան:
Ըստ նրա՝ Մոսկվան ունի նաև պլան Բ, այն է, որ պրոռուսական ուժերը մանդատները վերցնեն և անցնեն խորհրդարան, սակայն այս համատեքստում կարևոր են համարում, որ պարբերաբար պնդեն, թե ընտրությունները կեղծվել են. «Որևէ մեկը չի կարող ապացուցել, որ ընտրությունը կեղծվել է, պարզապես կրակը մարմանդ պահում են, պրոռուսական էլիտան հույսը չի կորցնում, որ Պուտինը կօգնի, և իրավիճակը կփոխվի»:
Զրուցակիցը չի բացառում, որ ճարահատյալ վիճակում գտնվող Ռուսաստանը կարող է գնալ կտրուկ գործողությունների, ճնշումներ գործադրել Հայաստանի վրա. «Մոսկվայի քայլերը նպաստում են ՀՀ-ի եվրաինտեգրմանը, սրանով հակառուսական տրամադրությունները սրվում են»:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք կշնորհավորի՞ ՌԴ-ն ՀՀ-ին, թե՞ ոչ, Վարդանյանը կարծիք է հայտնում՝ այո, սակայն շնորհավորանքի տեքստում բազմաթիվ դժգոհություններ կլինեն:
Դուրս կգա՞ արդյոք ընդդիմությունը փողոց, թե՞ ոչ, Վարդանյանը չի բացառում՝ միաժամանակ դա համարելով իշխանությունը ուզուրպացնելու փորձեր, քանի որ ընտրությունները չեն կեղծվել:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()