Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանին՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և քաղաքացիների ակտիվ մասնակցության կապակցությամբ։

«Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին՝ հաջող ընտրությունների և ժողովրդավարական ակտիվ մասնակցության կապակցությամբ։ Քվեարկությունը հստակ վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին։ Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության խորացմանը»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ