![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ վերահաշվարկի արդյունքում ավելի շատ ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները:
Հովհաննիսյանը կրկին շեշտում է՝ կաշառք բաժանողները փտելու են բանտերում. «Ժողովուրդը մեզ մանդատ է տվել, որ գնանք և գողերին դարձնենք բոմժ»:
Նա չի հերքում, որ բաժանած փողը, կաշառքը ընտրությունների վրա ամեն դեպքում ազդեցություն ունեցել են:
Անդրադառնալով մամուլում հայտնված տեղեկություններին, որ Ծառուկյանը փորձել էր լքել երկիրը, սակայն իրավապահները նրան թույլ չէին տվել, իշխող ուժի անդամն ասում է. «Միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է. վանդակի սիրահարը կհայտնվի վանդակում»:
Պատգամավորը ընդգծում է՝ եթե ընդդիմադիրները մանդատները վերցնեն և գնան խորհրդարան, քաղաքական հարվածներ են ստանալու. «Ճոռո-ճոռո խոսում էին, թող գան ԱԺ, տեսնենք՝ ինչ են ասելու 300 հազար ադրբեջանցիների մասին խոսողները, պատեպատ ենք տալու, քաղաքական ողնաշարերը ջարդելու ենք»:
Իշխող ուժի անդամը շեշտում է՝ իրենց թիմը ամուր է և իր տեղում:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()