Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը դիմել է ՆԳՆ, որտեղից մեզ հայտնել են.

«Դեպքի վերաբերյալ հաղորդում է ուղարկվում նախաքննական մարմին։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»:

Հարցադրմանը՝ դիտավորություն է, սադրանք առկա՞ է, ՆԳՆ-ից մանրամասնել են.

«Ցանկացած վարկած ստուգվում է, չենք բացառում նաև հնարավոր սադրանքի դրսևորումները։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ