![]()
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում։
Նրան մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու հոդվածով։
Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:
Հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը):
Լրատվամիջոցներում ավելի վաղ լուսանկարներ էին տարածվել «Զվարթնոց» օդանավակայանից: Հրապարակումների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանից փորձել էր լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չէին տվել։
![]()