Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին որոշումը կկայացվի երկկողմ մակարդակով ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մինչև ընտրությունների ավարտը վարչապետը, հավանաբար, զբաղված է երկրի ներսում ընթացող գործընթացներով, իսկ հետո արդեն ընտրությունների վերջնական ավարտից կախված՝ մենք կորոշենք երկկողմ մակարդակով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ Պուտինի և Փաշինյանի հանդիպման հնարավոր ծրագրերի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ