![]()
Ռուս գործընկերները պետք է հասկանան, որ Հայաստանը չի ձևացնում, թե երկիր է։
Այս մասին «Дождь»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը։ Ռուսաստանն ունի իր շահերը։
Մենք հարգանքով ենք վերաբերվում այդ շահերին։ Բայց ռուս գործընկերները պետք է հասկանան, որ Հայաստանը չի ձևացնում, թե երկիր է։
Հայաստանը երկիր է։ Հայաստանը անկախ երկիր է, և նրանք պետք է վերաբերվեն մեզ որպես փոքր, բայց երկրի։ Եղբայրական հայ ժողովուրդն ունի իր երկիրը, որտեղ անցկացվում են ընտրություններ, անցնում են դրանք բաց, անցնում են դրանք արդար։ Եվ դրա մասին վկայում են բոլոր միջազգային դիտորդները։
Եվ ահա նման վերաբերմունքը մեր անկախությանը, մեր երկրին սխալ է, և այն տրամադրում է եղբայրական հայ ժողովրդին, ոչ թե կառավարությանը, ընդդեմ նրանց, ովքեր ոտնձգություն են անում մեր երկրի, մեր անկախության, ընտրության մեր իրավունքի դեմ»,- ասել է Սիմոնյանը:
![]()