Հայտնի է նոր Ազգային ժողովի առաջին նիստի օրը

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նրա փոխանցմամբ` հունիսի 14-ին կհայտարարվեն ընտրությունների վերջնական արդյունքները։ Նշենք, որ օգոստոսի 2-ը կիրակի է։ Այս պահի տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» դաշինքը և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը։

Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ն պայքարում է չորս տոկոսի շեմը հաղթահարելու համար` որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու պահանջ ներկայացնելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ