![]()
Մեծ պահանջարկով պայմանավորված՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը նախատեսել է մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն։
«Հարցումն անհրաժեշտ է ուղարկել termin.de@mfa.am ժամանակավոր էլ․ հասցեին,
Նամակում հակիրճ ներկայացրեք հրատապության պատճառը,
Նամակին անհրաժեշտ է կցել դիմող քաղաքացու (ում համար որ ներկայացվելու է անձնագրավորման դիմումը) անձը հաստատող որևէ փաստաթուղթ կամ ծննդյան վկայական,
Նամակում նշեք հեռախոսահամար հետադարձ կապի համար։
Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կառաջարկենք հանդիպման օր և ժամ»,- հայտնել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը։
![]()