![]()
Երկրին հունիսի 8-ին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Մոդելային հաշվարկների համաձայն՝ հունիսի 6-ին Արեգակի կողմից արտանետված պլազմային ամպերից մեկը պետք է այսօր հասնի Երկիր։ Մագնիսական փոթորկի հավանականությունը գնահատվում է 96%»,- գրել է նա և Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից տեսանյութ հրապարակել։
![]()