![]()
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անցանկալի, սակայն սպասելի արդյունք են: Անցանկալի նա համարում է արմատական ընդդիմության ստացած ձայները:
Արշակյանը նկատում է՝ այն ուժը, որի կազմում ինքը պատգամավորի թեկնածու էր, գալիս էր «ազատագրելու» Ազգային ժողովը «օկուպանտներից», այսինքն՝ ընդդիմափոխություն էին ցանկանում անել. «Մեր ծրագիրն էր վռնդել նրանց»:
Արշակյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայները սպասելի և ցանկալի է համարում: Նա չի թաքցնում, որ մտավախություն է ունեցել՝ հակահեղափոխությունը հետ կվերցնի իշխանությունը, սակայն նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները չհանձնեցին իշխանությունը:
«Մտավախություն ունեի, Պուտինը հանուն հաճույքի չէր ուզում, որ պրոռուսական ուժերը հետ գան, բայց հայ ժողովուրդը չգայթակղվեց կաշառքներով, չընկրկեց սպառնալիքների առաջ»,- ասում է նա:
Ազատ Արշակյանը կարծում է, որ Մոսկվան կպատժի իր դրածոներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սամվել Կարապետյանին, ռեսուրսները մսխելու, վատ աշխատելու, ձախողելու և հիասթափեցնելու համար. «Սրանք պատժվելու են, կտեսնեք: Նրանք խայտառակ են արել Ռուսաստանին»:
Ըստ զրուցակցի՝ ի սկզբանե այս ուժերը չպետք է մասնակցեին ընտրություններին, քանի որ նրանք ուզում էին զավթել երկիրը, ձեռք բերված ազատությունը խլել:
«Ընտրակաշառքով մեր ձայները գողացել են, տվողը և առնողը երկկողմանի գողեր են: Բոլորը պետք է բերդում հայտնվեն»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է նրան՝ այդ ուժերը մանդատները կվերցնե՞ն, թե՞ ոչ, Արշակյանը նկատում է. «Ոնց կարող են հրաժարվել, այդքան փող են ծախսել, առել են, թուք ու մուր են կերել, ուղղակի հիմա իջել են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()