![]()
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.
«Ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ ավարտվել են՝ խաղաղ և հանգիստ մթնոլորտում։
Մենք ցանկանում ենք, որ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար։
Հույս ունենք, որ հետընտրական շրջանում կստեղծվեն պայմաններ, որոնք հնարավորություն կտան ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև»։
![]()