![]()
«Սերժ Սարգսյանը արդեն հրահանգել է իր շրջապատին ընդդիմությանը կոչ անել չվերցնել ԱԺ մանդատները»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը՝ շարունակելով․
«Կա՛մ Սարգսյանը միամիտ է և չի հասկանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների տրամաբանությունը, կա՛մ էլ իրեն դրել է միամիտի տեղ՝ «ընդդիմության» վրա քար նետելու և «Ես ճիշտ էի, պիտի չմասնակցեիք» կարգախոսը առաջիկայում թմբկահարելու և նոր ու առավել խոր վարկաբեկման գործընթացներ սկսելու նպատակով։
Հետաքրքիր է՝ Ծառուկյանը իրեն ինչպես կդրսևորի («խելամիտ», թե ոչ այնքան) և ըստ այդմ ինչ ճակատագրի կարժանանա»։
![]()