Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ. Շվեդիայի վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերսոն:

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաջողության առթիվ։

Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացին մեր աջակցության շարունակմանը»,- նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ