Կարապետ Պողոսյանը կալանավորվել է

Ինչպես հայտնել ենք, հունիսի 7-ին կաշառք տալու-ստանալու գործի շրջանակում ձերբակալվել է գյումրեցի ակտիվիստ Կարապետ Պողոսյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դատարանը նրա նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանք կիրառելու որոշում է կայացրել, նա կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու-ստանալու մեղադրանքներով, նրանք անցնում են նույն վարույթով. հրապարակվել էին նրանց առնչվող և նրանց մասնակցությամբ ձայնագրություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ